Հայաստանը «Նոր Ալիք 2019» երիտասարդ կատարողների մրցույթում կներկայացնի երգիչ Տյոմը՝ Արտյոմ Հակոբյանը: Այս մասին երգիչը հայտնել էր ֆեյսբուքյան իր էջում՝ տեսաուղերձ հրապարակելով։
Արտյոմ Հակոբյանն առաջին օրը երգելու է Ալլա Պուգաչովայի երգացանկից Так же как все երգը, երկրորդ օրը՝ Գոռ Սուջյանի և Աննա Հարությունյանի հեղինակած Let Me Feel You երգը, իսկ երրորդ օրը՝ Նիկ Էգիբյանի և Աննա Հարությունյանի հեղինակած Gimme Your Love ստեղծագործությունը։
Նշենք, որ այս տարի «Նոր Ալիք»-ում ձևաչափի փոփոխություն է եղել՝ «Միջազգային հիթ», «Երկրի հիթ» անվանակագերի փոխարեն մասնակիցները ներկայանալու են նոր՝ իրենց համար գրված ստեղծագործություններով։
Հիշեցնենք, որ երիտասարդ երգիչների միջազգային մրցույթը օգոստոսի 24-ից 29-ը կանցկացվի Սոչիի Օլիմպիական պարկի New Wave Hall-ում:
Այս անգամ մրցույթին մասնակցում են 11 երկրների 13 մասնակիցներ: