Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հունիսի 25-ին «Որդան Կարմիր» հայկական գորգերի թանգարանում ներկա է գտնվել FASHION FORUM YEREVAN 2019 միջոցառման բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին տեղեկատվություն է տարածել Աննա Հակոբյանի գրասենյակը:
Միջոցառման շրջանակներում ցուցադրվել են «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» խորագիրը կրող հայ դիզայներների ստեղծած հագուստներն և աքսեսուարները:
Տիկին Աննա Հակոբյանն արդեն մեկ տարի է, ինչ աջակցությունն է ցուցաբերում հայ դիզայներներին և կրում է բացառապես հայկական արտադրության իրեր`այսկերպ խթանելով հայրենական արտադրության զարգացման ու ավելի լայն տարածում ստանալուն։
Նշենք, որ «Fashion Forum Yerevan 2019»-ը անցկացվում է Նորաձևության և դիզայնի պալատ ՀԿ-ի, Եվրոպական միության «ԵՄ-ն Բիզնեսի համար» նախաձեռնության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի աջակցությամբ: