ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի փողոցներում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի «Այո»-ի բուկլետներ է բաժանում քաղաքացիներին:
Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջով ապահովել է ուղիղ միացում:
Նիկոլ Փաշինյանը անցորդներից հետաքրքրվում է, թե արդյոք տեղյակ են, որ հանրաքվե է անցկացվելու, մասնակցելու են արդյոք, թե ոչ, տալիս բուկլետներ, խոսում քաղաքացիների հետ:
Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կկայանա ապրիլի 5-ին: Հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: