ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն այսօր՝ մարտի 25-ին, Կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ անդրադարձավ այս օրերին հասարակության կողմից իրականացվող մեծածավալ գնումներին և մեծ քանակությամբ սննդի պահեստավորման ռիսկներին ու վտանգներին։
Armenia Today տեղեկատվական վերլուծական պորտալի հարցին, թե բնակչության կողմից մեծ քանակությամբ սննդի պահեստավորումն ի՞նչ ռիսկեր կարող է պարունակել՝ Ավետիսյանը նշեց, որ ռիսկներ կարող են առաջանալ սննդամթերքի ժամկետների և պահպանման պայմանների մասով։
«Սննդամթերք պահեստավորելիս՝ պետք է ուշադրություն դարձնել ժամկետներին ու պահպանման պայմաններին, ինչպես նաև հաշվի առնել պիտանելիության ժամկետի շրջանակներում դրա սպառման հնարավորությունները։ Ժամկետի սպառման դեպքում՝ անկախ նրանից սննդամթերքը փչացած է, թե՝ ոչ, այն պետք է թափել»,- ասաց Ավետիսյանը։