Նախորդ տարվա առաջին եռամսկայի համեմատությամբ այս տարվա առաջին երեք ամիսներին 175 հազար զբոսաշրջիկ չի այցելել Հայաստան: Այս մասին այսօր՝ մարտի 30-ին, կառավարության մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը:
Կոմիտեի նախագահը նշեց, որ զբոսաշրջության ոլորտում ֆինանսական կորուստների մասով դեռ հաշվարկ չի կատարվել, սական խոսքը մոտ 134 միլիոն դոլարի կորստի մասին է։
Հարցին, թե թվային առումով հստակ ինչ կորուստներ է կրելու Հայաստանի զբոսաշրջությունն այս տարի՝ Սուսաննա Սաֆարյանը պարզ հաշվարկ արեց.
«Առաջին եռամսյակի համար դա կլինի մոտավորապես 175 հազար անգամ 770 ԱՄՆ դոլար, որը մեկ զբոսաշրջիկի միջինացված ծախսն է Հայաստանում»։