Շախմատի Lindores Abbey Rapid Challenge առցանց մրցաշարի քառորդ եզրափակչի երկրորդ խաղում Լևոն Արոնյանը պարտվեց Հիկարու Նակամուրային: Չորս խաղերի արդյունքների համաձայն՝ Նակամուրան հաղթել է 3-1 հաշվով և մտել մրցակցության հաջորդ փուլ: Արոնյանի հետ առաջին հանդիպումը նույնպես հօգուտ ամերիկացու էր, ինչի արդյունքում Արոնյանը կլքի մրցաշարը:
Տուրի մյուս քառորդ եզրափակիչ խաղում Դին Լիժենը հաղթեց Յու Յանգիին: Այս խաղում ընդհանուր հաշիվը հավասարվեց, և վաղը կանցկացվի երրորդ հանդիպումը: Մյուս զույգերի երկրորդ հանդիպումները կկայանա այսօր: Դանիիլ Դուբովը կմրցի Սերգեյ Կարյակինի հետ, իսկ Մագնուս Կարլսենը՝ Ուեսլի Սոյի: Այս զույգերի առաջին խաղերում հաղթել են Դուբովն ու Կարլսենը:
Lindores Abbey Rapid Challenge մրցաշարը կավարտվի հունիսի 3-ին, ինչից հետո կկայանան ևս մի քանի այլ մրցաշարեր` Online Chess Masters-ը (հունիսի 20-ից հուլիսի 5-ը), Legends of Chess-ը (հուլիսի 21-ից օգոստոսի 5-ը) և Grand Final-ը (օգոստոսի 9-20-ը):Արոնյանի հետ առաջին հանդիպումը նույնպես հօգուտ ամերիկացու էր: