Հռոմում ընթացող Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ, 77 կգ քաշային Կարապետ Չալյանը դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
Բրոնզե մեդալի համար պայքարում Չալյանը մրցել է Բուլղարիան ներկայացնող Հայկ Մնացականյանի հետ, որը գոտեմարտի ընթացքում վնասվածք է ստացել և չի կարողացել շարունակել պայքարը:
Նշենք, որ Չալյանը Եվրոպայի առաջնությունում իր ելույթները սկսել էր որակավորման փուլից, որում 11:2 հաշվով ժամանակից շուտ հաղթանակ էր տոնել շվեյցարացի Նիկոլաս Քրիստենի նկատմամբ: 1/8 եզրափակիչում մեր ըմբշամարտիկը սերբ Վիկտոր Նեմեշին հաղթեց 3:1 հաշվով, իսկ քառորդ եզրափակիչում 5:2 հաշվով առավելության հասավ Վիկտոր Լյախի նկատմամբ, իսկ կիսաեզրափակիչում Չալյանը պարտվեց ադրբեջանցի Սանան Սուլեյմանովին։