Վաղը հուլիսի 14-ին մեկնարկելու է ամառվա ամենասպասված սպորտային իրադարձությունը՝ ֆուտբոլի՝ Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2019թ.-ի առաջնությունը։ Մ19 Եվրո 2019թ ֆուտբոլային առաջնության շրջանակներում առաջին ֆուտբոլային հանդիպումը կանցկացվի Հայաստանի և Իսպանիայի հավաքականների միջև վաղը ժամը 18։45, հանդիպումն անցկացվելու է Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։
2016 թ դեկտեմբերի 9-ին վիճակահանությամբ ֆուտբոլի այս առաջնության ընդունող երկիր է ընտրվել Հայաստանը։
Նշենք, որ մրցաշարին իրավունք ունեն մասնակցել միայն 2000 թ հունվարի 1-ից հետո ծնված ֆուտբոլիստները։ 2019թ ապրիլին Հայ ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել է մրցաշարի անցկացման 3 ընդունող մարզադաշտերը, որոնք են՝ մայրաքաղաք Երևանում գտնվող Հանրապետական, Բանանց և Երևանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտերը։