Լոնդոնի «Արսենալը» դեմ չէ Հենրիխ Մխիթարյանի ամբողջական տեղափոխությանը, գրում է Daily Express-ը: Պարբերականի համաձայն՝ «Ռոման» ու «Արսենալը» շարունակում են բանակցությունները։
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այս մրցաշրջանում մեկ տարի վարձավճարով հանդես է գալիս իտալական «Ռոմայում»: Իտալական ակումբի կազմում Մխիթարյանը մասնակցել է 17 հանդիպման, դարձել 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: