Այսօր՝ հունիսի 9-ին, մի քանի տասնյակ մարդիկ հավաքվել են Իրանի մայրաքաղաք Թեհրանում գտնվող ՀՀ դեսպանության շենքի դիմաց և իրենց բողոքն են արտահայտել Հայաստանում Իսրայելի դեսպանատան բացման կապակցությամբ, հայտնում է «Արաքս» շաբաթաթերթը։ Ցուցարարները պաշտոնական Երևանից պահանջել են թշնամական դիրքորոշում ընդունել Թել-Ավիվի նկատմամբ:
Հիշեցնենք, որ պաշտոնական Երևանն ավելի վաղ հստակացրել է, որ Հայաստանն իր հարաբերությունները երրորդ երկրների հետ ճշտում է՝ ելնելով իր ազգային շահերից, և միաժամանակ ընդգծել, որ ՀՀ հարաբերությունները այլ երկրների հետ երբևէ չեն կարող բացասական ազդեցություն ունենալ Հայաստան-Իրան բարեկամական հարաբերությունների վրա: