Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները հուլիսի 4-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 27,320-ի, հիվանդներից 15,484-ն արդեն բուժվել է, մահացել է 469 մարդ։
Արցախում արձանագրվել է կորոնավիրուսի 129 դեպք, ապաքինվել է 101-ը։
Վրաստանում գրանցվել է վարակման 943 դեպք, մահացել է 15 մարդ, հիվանդներից 821-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 19,267 դեպք, 235 մարդ մահացել է, 10,820-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 203,456 դեպք, ապաքինվել է՝ 178,278-ը, գրանցվել է մահվան 5,186 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 235,429-ի, ապաքինվել է 196,446 մարդ, արձանագրվել է 11,260 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 667,883-ի, ապաքինվել է 437,893 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 9,859 դեպք։