«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կդիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ գազի սակագնի վերանայման հարցով։ Այս մասին հայտնեցին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից:
Ավելի վաղ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը չէր բացառել նման զարգացումները, նշելով, որ սահմանին 15 դոլարով գազի գինը բարձրացել է, իսկ հաշվարկային առումով 30 դոլարով է բարձրացել։ Ըստ նրա՝ այսօրվա գործող սակագներով շուրջ 15 դոլար Գազպրոմն իր վրա է վերցրել և թանկացումները տրամաբանական են, քանի որ շուրջ 30 դոլար արդեն հաշվարկային առումով սահմանի գինը բարձրացել է։
Նշենք, որ Հայաստանին վաճառվող ռուսական գազի գինը սահմանին թանկացել էր 2019 թվականի սկզբին՝ սահմանվելով 1000 խմ դիմաց 165 դոլար: Նախքան այդ, գինը 150 դոլար էր:
Բանակցությունները շարունակվում են։