- Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո Հայաստանից Լիբանան մեկնած հումանիտար օգնության երկու ինքնաթիռով հայրենիք է տեղափոխվել 56 հոգի, ևս 45-ը Երևան կժամանեն երրորդ ինքնաթիռով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ https://bit.ly/3gQJcHU
- Հայաստանը երրորդ թռիչքով Բեյրութ ուղարկեց ավելի քան 12 տոննա հումանիտար աջակցություն՝ https://bit.ly/2PMwXAd
- Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած սարսափելի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 200-ի՝ https://bit.ly/31I5Hsm, Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը մայրաքաղաքում տեղի ունեցած սարսափելի պայթյունից մոտ մեկ շաբաթ անց հայտարարել է իր հրաժարականի մասին՝ https://bit.ly/2PJUfqz
- «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Նուբար Աֆեյանը, Վարդան Գրեգորյանն ու Ռուբեն Վարդանյանը եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին հայտարարել են, որ «Ավրորան» 200.000 ԱՄՆ դոլար կնվիրաբերի Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի բնակիչներին աջակցելու համար, ինչպես նաեւ #AraratChallenge շարժման միջոցով լրացուցիչ դրամահավաք-հանգանակություն կսկսի՝ ուղղելու Բեյրութի հայ համայնքին՝ https://bit.ly/31JIAxt
- Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հերթական աշխատանքային հանդիպումն է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը քննարկել են երկրի ընթացիկ օրակարգին, առկա խնդիրներին և զարգացման ծրագրերին վերաբերող հարցեր՝ https://bit.ly/3ahHLzL
- «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպանները Վճռաբեկ դատարան բողոք են ներկայացրել վերաքննիչ դատարանի որոշման դեմ՝ https://bit.ly/2XTWA6F
- Հեռահաղորդակցության ոլորտի խաղացողներից «Յուքոմը» դատական հայց է ներկայացրել նորաստեղծ «Թիմ» ՍՊԸ-ի դեմ՝ անբարեխիղճ մրցակցության համար՝ https://bit.ly/2PLlhxW
- Հայաստանում Սևրի հաշտության պայմանագրի հարյուրամյակի հիշատակման առնչությամբ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը մեկ անգամ ևս ի ցույց է դնում այդ երկրի անկարողությունը` առերեսվելու իր անցյալի հետ․ ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը՝ https://bit.ly/2Fdw7KR
- Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտությանը` քննադատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը՝ https://bit.ly/3afIrpz
- Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը, որի լսումը շարունակվել է երեքշաբթի օրը, հետաձգվել է մինչև սեպտեմբերի 8-ը՝ https://bit.ly/3gQ3KQW
- Զբոսաշրջային կոմիտեն կոչ է անում զերծ մնալ չհաստատված թռիչքներով զբոսաշրջային փաթեթների ձեռքբերումից՝ https://bit.ly/3iDor3b
- Վրաստանի դատախազությունն Ախալքալաքում տեղի ունեցած սպանության փաստով Ա.Գ.-ի նկատմամբ մեղադրանք է առաջադրել նպատակաուղղված սպանության, հրազենի ապօրինի ձեռք բերման, պահելու և կրելու հոդվածներով՝ https://bit.ly/2DA9uA1
- Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 160 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 40,593-ի՝ https://bit.ly/31LdF3Q