ՀՀ Ազգային ժողովում այսօր՝ դեկտեմբերի 4-ին, քննարկման է դրվել է «Առևտրի և ծառայությունների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:
Նախագիծը հեղինակել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:
Հեղինակի խոսքով՝ նախագծի նպատակն է Երևանում շրջիկ առևտրի կետերի հետ հարաբերությունների կարգավորումը։ Սիսակյանը նշել է, որ այս պահին շրջիկ առևտրի մասին օրենքում միայն կա ձևակերպում, թե ինչ է շրջիկ առևտրի կետը, բայց չկա, թե հատկապես ով է կարգավորելու շրջիկ առևտրի կետերի հետ կապված մի շարք իրավահարաբերություններ և ինչ ապրանքներ կարող են վաճառել, ինչ պայմաններում, ինչ ծառայություններ կարող են մատուցել այդ շրջիկ կետերի միջոցով և որ ժամերին։
Նախագծով առաջարկվում է այդ լիազորությունը տալ Երևան քաղաքի ավագանուն, որն այս օրենքների փոփոխության արդյունքում կարող է հաստատել Երևան քաղաքում հիմնական վայրերը, որտեղ կարողանալու է իրականացնել շրջիկ առևտուր, և թե՝ որ ժամերին: Նախատեսվում է տեղական տուրքի սահմանվում 50 հազար դրամի չափով: