Հինգշաբթի օրը տեղի կունենա կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հանդիպումը բուհերի ռեկտորների հետ, որտեղ կքննարկվեն նորմալ ուսումնական գործընթացի վերսկսման պայմանները, հնարավորություններն ու ժամկետները: Այս մասին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է Արայիկ Հարությունյանը:
«Մենք կամփոփենք նրանց առաջարկներն ու խորհուրդները և մինչև երկուշաբթի կխոսենք պարետատան հետ», – նշել է նախարարը:
Սեպտեմբերի 15-ից դպրոցներում դասերը վերսկսելու վերաբերյալ նախարարը հայտարարել է, որ ուսման կազմակերպման մասին ամբողջական և հստակ պատկերացում կա: Դասարանները, որտեղ շատ են աշակերտները՝ 30 և ավելի, կբաժանվեն խմբերի: