Armenia Today-ը դիմել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե՝ դեպի Հայաստան և Հայաստանից արտերկիր չվերթեր իրականացնող ավիաընկերությունների մասին հարցումով։
Հարցմանն ի պատասխան, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի Օդային փոխադրումների կարգավորման Վարչության պետի պաշտոնակատար Ստեփան Փայասլյանը նշել է, որ մինչ համավարակի բռնկումը 2019-2020 IATA ձմեռային ժամանակաշրջանում (հոկտեմբերի վերջին կիրակի օրվանից ներառյալ մարտի վերջին շաբաթ օրը) դեպի Հայաստան և Հայաստանից արտերկիր չվերթեր էին իրականացնում 31 ավիաընկերություն:
«Համավարակի ընթացքում հայկական և օտարերկրյա ավիաընկերությունների կողմից ինչպես ուղևորների փոխադրման, այնպես էլ բեռնափոխադրումների նպատակով պարբերաբար իրականացվում են բացառապես մեկանգամյա չարտերային չվերթեր, մասնավարպես՝ չվերթեր են իրականացնում հիմնականում հետևյալ ավիաընկերությունները.
«Ավիակոմպանիա Արմենիա», «Արմենիա Էյրվեյզ», «Բելավիա», «Ռեդ Վինգս», «Նորդսթար», «Քաթար Էյրվեյզ», «Ուրալ Էյրլայնզ», «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ», «Միդլ Իսթ Էյրլայնզ», «Ֆլայդուբայ», «Սքայափ Էյրլայնզ», «Ավստրիական ավիաուղիներ», «Աերոֆլոտ», «Յուտ Էյր», «Սիբիր», «Էյր Ֆրանս»»,- ասել է Ստեփան Փայասլյանը:
Նշենք նաև, որ մի շարք ավիաընկերություններ համավարակի շրջանում իրակացնացրել են տարհանման և բեռնափոխադրման չվերթեր, որոնք մինչ համավարակը կանոնավոր չվերթեր չէին իրականացնում դեպի Հայաստան: