Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 672 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 53755-ի: Հոկտեմբերի 7-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 45110 է, փաստացի բուժվում է 7348-ը, գրանցվել է մահվան 995 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 312823 թեստավորում։
Այլ պատճառով մահվան ելքերը 302 են։