Զինակոչային տարիքի ԱՀ Ազգային Ժողովի արական սեռի երեք աշխատակից ազատվել է աշխատանքից:
Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը՝ ավելացնելով, որ Արցախի խորհրդարանն իր պատրաստակամությունն է հայտնում հանդես գալու օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ՝ անհրաժեշտության դեպքում հարցը տեղափոխելով նաև իրավական տիրույթ։
«Ազգային ժողովի աշխատակազմի այն տղամարդ աշխատակիցներին, ովքեր պատերազմի առաջին օրերից լքել են Արցախի Հանրապետությունը, ժամանակ էր տրված, անհապաղ վերադառնալ Արցախ և լծվել Հայրենիքի պաշտպանության նվիրական գործին։
Նման ամոթալի պահվածք դրսևորած տղամարդ աշխատակիցներին, ժամանակ էր տրված, անհապաղ վերադառնալ Արցախ և լծվել Հայրենիքի պաշտպանության նվիրական գործին։
Ազգային ժողովից այդ պատճառով երեք աշխատակից՝ էդուարդ Բախշիյանը՝ 31 տարեկան, առաջատար մասնագետ, Կարեն Հարությունյանը՝ 22 տարեկան, օպերատոր, Գրիգոր Միրզոյանը՝ 22 տարեկան, վարորդ, արդեն իսկ հեռացվել են աշխատանքից»,- գրել է Արթուր Թովմասյանը։