Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 355 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 9282-ի: Մայիսի 31-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 3386 է, փաստացի բուժվում է 5715-ը, գրանցվել է մահվան 131 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 58.065 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 50-ն են։
Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ գրանցվել էր կորոնավիրուսային հիվանդության 8927 դեպք։