Մայիսի 25-ին և 26-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա արվեստաբան, երաժիշտ, ջութակահար Միխայիլ Կազինիկի՝ «Մշակույթի գաղտնի նշաններ» խորագիրը կրող համերգը, հայտնում են համերգասրահից։
Կազինիկը համաշխարհային համբավ է ձեռք բերել հանճարների ստեղծագործությունների գաղտնիքների մեջ խորանալու և դրանք բացահայտելու ունակության շնորհիվ։ Նա այս հմտությունը կիսում է աշխարհի միլիոնավոր մարդկանց հետ, ովքեր ներկա են լինում իր համերգներին։
Ծրագրում կհնչեն Բախի, Մոցարտի, Շուբերտի, Վիենավսկու, Շոպենի և այլոց ստեղծագործությունները։