Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 176 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 42.792-ի։ Օգոստոսի 23-ի տվյալները փոխանցել է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 35.991 է, փաստացի բուժվում է 5.694-ը, գրանցվել է մահվան 852 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 195.194 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 255 են։