Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում վարույթ է ընդունվել Արցախի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ռազմական գործողությունների ժամանակ և դրանից հետո նյութական և մշակութային արժեքները տարհանելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի գույքային վնաս։
Քրեական գործը հարուցվել է մի շարք հասարակական կազմակերպությունների նախագահների, 2020 թվականի դեկտեմբերի 10-ին Արցախի Գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժին ստացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա:
Քրեական գործի շրջանակներում իրականացվում են դատավարական և քննչական գործողություններ: Նախնական հետաքննությունը շարունակվում է, ասված է ՔԿ-ի մամուլի հաղորդագրության մեջ: