Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովեցին Ամարասի հայկական վանք 80 հոգանոց ուխտավորների այցի անվտանգությունը: Այս մարդիկ այստեղ են եկել Ստեփանակերտ քաղաքից և վանքին հարակից քաղաքներից ու գյուղերից: Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից:
Հրադադարի համաձայնագրի ստորագրման արդյունքում ռազմական գործողությունների ավարտից հետո վաղ միջնադարյան Ամարաս վանքը գտնվում էր սահմանազատման գծի անմիջական հարևանությամբ: Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները պարբերաբար ապահովում են ուխտավորների անվտանգությունը, ովքեր ցանկանում են այցելել այս սրբավայրը:
Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկելու համար տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ: Ռուսական զորախմբի միջուկը կազմված է Կենտրոնական ռազմական շրջանի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումներից: