Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվող մուայթայի միջազգային առաջնության ժամանակ արցախցի Վլադիսլավ Պետրոսյանը հաղթել է ադրբեջանցի Օջան Ահմեդովին։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Արցախի մարտարվեստների ասոցիացիան։
Ասոցիացիայի մարզիչ Ալեքս Աղաբալյանը հայտնել է, որ մրցաշարի ընթացքում մեր մարզիկները երեք անգամ մրցել են ադրբեջանցի մարզիկների հետ և երեք անգամ էլ հաղթել։