Հունիսի 27-ին կայացած ՀՀ կառավարության նիստում հավանություն է տրվել ՀՀ առողջապահության նախարարությանը հրատապ ծրագրերի իրականացման համար 12 մլն դրամի լրացուցիչ միջոցներ հատկացնելու մասին որոշմանը:
Նշված միջոցներն ուղղվելու են մատուցվող բժշկական ծառայությունների որակի բարձրացմանը, քաղաքացիների համար արտոնյալ բժշկական ծառայությունների ցանկի ընդլայնմանը, ինչպես նաև արտոնյալ ծառայություններ ստացող անձանց շրջանակի ընդլայնմանը:
Նշվում է, որ լրացուցիչ միջոցներից շուրջ 5 մլն դրամը կուղղվի բնակչության սոցիալապես անապահով խմբերին ցուցաբերվող բժշկական օգնության ծրագրին:
Միարժամանակ միջոցների մի մասն ուղղվելու է անհրաժեշտ բժշկական սարքավորումների գնմանը։
Առողջապահության նախարարությանը տրամադրվող հավելյալ 12 մլն դրամից 1,750.0 մլն դրամ կուղղվի է 0-18 տարեկան երեխաներ հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումը պետական պատվերի շրջանակներում իրականացնելու նպատակով։
Ներկայում Հայաստանում հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումն ամբողջությամբ պետպատվերի շրջանակում է կատարվում մինչև 7 տարեկանների համար։