Մայիսի 8-ին Մադրիդում բացվել է պլաստիկի թանգարան, որտեղ հավաքագրված է վերամշակվող պլաստիկայի ցուցանմուշներ։ Այն ստեղծվել է՝ նպատակ ունենալով ցույց տալ պլաստիկի առանձնահատկություններ, ինչը հնարավորություն է տալիս այն կրկին օգտագործել։
Թանգարանում ոչ միայն ցուցադրվել են պլաստիկից պատրաստված ցուցանմուշներ, այլև այն ամբողջությամբ բաղկացած է այդ նյութից։ Ցուցանմուշների թվում են առողջապահության, կապի, շինարարության և սննդի օբյեկտները։
Տարածքն էլ այնպես է կառուցված, որ առաջինից երրորդ դահլիճ ընկած հատվածում՝ պլաստիկի ոչ ճշգրիտ ընկալումն այցելուի մոտ փոխվում է։ Այցելուն տեսնում է, թե ինչպես ճիշտ օգտագործման դեպքում պլաստիկը կարող է լիովին վերամշակվող նյութ լինել և չվնասել շրջակա միջավայրին: