Մայիսի 10-ի լույս 11-ի գիշերը 2003 թվականից ի վեր առաջին անգամ գեոմագնիսական փոթորիկը հասել է իր առավելագույն մակարդակին, հայտնում է ԱՄՆ-ի օվկիանոսների և մթնոլորտի ազգային վարչությունը (NOAA):
Կենտրոնի տվյալներով՝ մագնիսական փոթորիկը G5 ծայրահեղ մակարդակի է և կարող է տևել մինչև հանգստյան օրերի վերջ։ «Սա անսովոր և պատմական իրադարձություն է»,- նշել է կենտրոնը:
Մագնիսական փոթորիկները բաժանվում են հինգ կատեգորիայի՝ G1 «թույլ», G2 «միջին», G3 «ուժեղ», G4 «շատ ուժեղ» և G5 «չափազանց ուժեղ։
Գեոմագնիսական փոթորիկները կարող են ազդել Երկրի ուղեծրի և Երկրի մակերևույթի ենթակառուցվածքների վրա՝ խաթարելով հաղորդակցությունը, էլեկտրական ցանցը, նավիգացիան, ռադիոն և արբանյակային աշխատանքը: