Facebook-ին մեղադրում են սոցցանցում հավաքված տվյալների օգտագործման մեջ, որը միտված է գովազդի շուկայից փոքր խաղացողների դուրս մղմանը, գրում է Reuters-ը։ Հետաքննությանը միացել է նաեւ մրցակցության եւ շուկաների պաշտպանության Բրիտանական վարչությունը, որը կարծում է, որ ամերիկյան ընկերությունը չարաշահում է սոցցանցերի շուկայում գերիշխող դիրքը:
Ընկերությունն, ի պատասխան հայտարարել է, որ պատրաստ է լայնորեն համագործակցել ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի հակամենաշնորհային մարմինների հետ՝ «իրենց պահանջների անհիմն լինելը ցուցադրելու համար»: Եթե Facebook-ը մեղավոր ճանաչվի, ընկերությանը կարող է տարեկան շրջանառության 10 տոկոսի չափով տուգանք սպառնալ։