Երևանում հունվարի 28-ի ցերեկը, 29-30-ին հնարավոր է թույլ ձյուն: Հունվարի 31-ին, փետրվարի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում է «Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։
ՊՈԱԿ-ը տեղեկացնում է նաև, որ հանրապետության տարածքում հունվարի 28-ի ցերեկը, 29-30-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն: Հունվարի 31-ին, փետրվարի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունվարի 29-30-ին աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։