Արցախում ծառայող զինծառայողների ծնողները հերթական բողոքի ակցիան են անցկացնում Կառավարության շեբքի դիմաց։ Նրանք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիոպւմ։
Քիչ առաջ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը մոտեցավ ծնողներին՝ զրուցելու նրանց հետ։ Նա խոստացավ քիչ անց հայտնել՝ կհանդիպի՞ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զինծառայողների հարազատների հետ, թե՞ ոչ։
Կառավարության շենքի մոտ սպասողական ու լարված վիճակ է։