Համոզված եմ, որ դատարանը ճիշտ որոշում կկայացնի, որովհետև ես հավատում եմ արդարադատությանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իզմիրլյան» ԲԿ ղեկավար Արմեն Չարչյանը։
Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, անվանում է այն քաղաքական տեռոր։
Չարչյանն ասաց, որ ինքն աշխատակիցներին հորդորել է գնալ քվեարկության, ասել է, որ հայրենիքը վտանգի մեջ է, իսկ ընտրությունների չգնալու դեպքում նա ոչ թե կտրուկ միջոցների էր դիմելու, այլ սառը և կոշտ վերաբերմունքի արժանացնելու՝ օրենքի շրջանակներում։
Չարչյանն ասաց՝ չէ՞ որ ինքն այդ աշխատակիցների բոլոր հարազատներին անվճար բուժօգնություն է ցուցաբերել, վիրահատել ԲԿ-ի հաշվին։ Սա էլ իր խնդրանքն էր։
Մանրամասները՝ տեսանյութում․