Բաքվի Յասմալսկի շրջանային դատարանում ավարտվել են Լյուդվիգ Մկրտիչի Մկրտչյանի և Ալյոշա Արամայիսի Խոսրովյանի դեմ դատական լսումները: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Բաքուն հայ գերիներին մեղադրում է իբր Արցախյան առաջին պատերազմում ադրբեջանցի գերիներին խոշտանգելու մեջ:
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ելույթով հանդես են եկել Մկրտչյանի և Խոսրովյանի փաստաբանները: Դատարանը հեռացել է որոշում կայացնելու: