Երկարատև հիվանդությունից հետո մահացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայրը՝ Վովա Փաշինյանը։
Այս մասին լուրը Armenia Today-ի հետ զրույցում հաստատեց վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։
Նշենք, որ վարչապետի հայրը տևական ժամանակ ծանր վիճակում բուժվում էր «Նաիրի» բժշկական կենտրոնում։
Վովա Փաշինյանը քաղցկեղով էր տառապում և պարբերաբար բուժում էր ստանում «Նաիրի» բժշկական կենտրոնում: