Երևանի կենտրոնում պղծել են Հայ և Հրեա ժողովուրդների Եղեռնի հիշատակին նվիրված հուշաքարը։ Այս մասին հայտնում է «Ժողովրդի ձայն» ակումբի փորձագետ Ծովինար Կոստանյանը։
«Սա կարող է նպատակաուղղված սադրանք լինել թշնամական պետության գործակալների կողմից՝ Հայաստանում առանց այդ էլ խարխլված ներքին համերաշխությունը էլ ավելի պառակտելու նպատակով:
Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցել և կորուստներ են ունեցել նաև մեր հրեա հայրենակիցները, իսկ հրեական համայնքի ղեկավարը այդ օրերին հատուկ նամակ-ուղերձով դիմել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահույին՝ դատապարտելով և պահանջելով դադարել զենքի վաճառքը Ադրբեջանին»,- գրել է Կոստանյանը։