Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի մասնակիցները ԵՊՀ-ից հետո շարժվեցին դեպի Տնտեսագիտական համալսարան։
Սակայն, բուհի դարպասները փակ էին։
Նրանք փորձեցին անցնել համալսարանի կողպված դարպասը, սակայն ոստիկանները թույլ չտվեցին դարպասից ներս անցնել, և հրմշտոց տեղի ունեցավ ոստիկանների ու անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիների միջև։
Տնտեսագիտական համալսարանի ուսանողները բացեցին բուհի պահեստային մուտքի դուռը և ակցիայի մասնակիցները ներս մտան։ Նրանք ներխուժեցին Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գասպարյանի աշխատասենյակի ընդունարան և հայտարարեցին, որ բոլոր գիտակից մարդիկ պետք է միանան Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։
Ակցիայի մասնակիցները մտնում են լսարաններ և կոչ են անում միանալ իրենց՝ իշխանություններին հեռացնելու պայքարին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Փաշինյանի հրաժարականի պահանջով ահնազանդության ակցիայի մասնակիցները մտել էին Երևանի պետական համալսարանի շենք և ուսանողներին ու դասախոսներին կոչ արել միանալ իրենց։
Հիշեցնենք՝ արդեն մի քանի օր է՝ «Հարենիքի փրկության շարժում»-ը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով մայրաքաղաքում անհնազանդության ակցիաներ է իրականացնում: Ակցիաները շարունակական են լինելու:
Մանրամասները՝ տեսանյութում․