Կառավարությունը հաստատեց ՀՀ ոստիկանության նախագիծը, որով սահմանված կարգով տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի, ինչպես նաև գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցումը հնարավոր կլինի իրականացնել նաև հեռահար՝ ՃՈ էլեկտրոնային հարթակի օգնությամբ՝ առանց իրավասու ստորաբաժանում այցելելու։
Փոփոխության արդյունքում, ըստ նախագծի, «AM» կարգի՝ մոպեդ տրանսպորտային միջոցները ևս կհանդիսանան պետական գրանցման և հաշվառման ենթակա տրանսպորտային միջոցներ։ Արդյունքում մոպեդները կլինեն վերահսկելի նաև առկա իրավատեխնիկական համակարգերի կողմից։ Մոպեդները վերահսկելի կդառնան։ Ըստ որոշման նախագծի՝ փոփոխությունը կնպաստի ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացմանը, քանի որ մոպեդները կլինեն վերահսկել։
Միաժամանակ, նախագիծով ապահովվում է նաև ցանկալի համարանիշեր և մեծ պահանջարկ ունեցող համարանիշեր ստանալու համար նախատեսված չափով գումարը ՀՀ պետական բյուջե գանձվելու պահանջը՝ պայմանավորված արտաբյուջետային հաշիվները փակելու հանգամանքով։
Ինչպես բացատրեց Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը, հնարավոր կլինի համակարգչի ռրասպորտային միջոցի առքուվաճառք անել:
«Անհրաժեշտ է միայն, որ և՛ գնորդը, և՛ վաճառողն ունենան նույնականացման քարտեր և էլեկտրոնային ստորագրության հնարավորություն: Պայմանագրի ձևն արդեն համապատասխան հարթակում առկա է համացանցում: Ամբողջ պայմանագրային գործընթացը իրականացվում է հեռավար կարգով: Մնում է, որ գնորդը պետհամարանիշը փոխանակելու նպատակով ժամանի ոստիկանության համապատասխան կայանավայր և այնտեղ կատարի վճարումներն ու պետհամարանիշի փոխանակումը»,- ասաց Ֆիդանյանը:
Ինչպես փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է փաստում, սա թվայնացման ծրագրերից ընդամենը մեկն է: Մասնավորապես, աշխատանք է կատարվում էլեկտրոնային ստորագրությունը պարզեցնելու հարցը, որպեսզի դրանք լրացուցիչ սարքեր չպահանջեն: Մինչև տարվա ավարտ այդ լուծումները ևս կիրականավեն: