Միչիգանի համալսարանում կանեփի մշակության և արդյունաբերության բնագավառներում
գիտական աստիճան ստացած ուսանողները կրթաթոշակ կստանան։ Այս մասին հայտնել է CNN-ը։
Համալսարանն այս առումով առաջինը կլինի աշխարհում։
«Steadfast Labs cannabis» թեստավորման կենտրոնն ամեն տարի յուրաքանչյուր ուսանողի կրթաթոշակի համար 1200 դոլար կտրամադրի։
Կրթաթոշակ կստանան այն ուսանողները, որոնք միջինից ոչ ցածր գնահատական կստանան։