Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնին:
«Վստահ եմ, որ ընդհանուր շահերը, պատմական ավանդույթներն ու ընդհանուր արժեքները ամուր հիմք են ծառայում Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև փոխշահավետ համագործակցության հարուստ ներուժն ավելի զարգացնելու համար»,– մասնավորապես ասված է նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում: