Հայաստանի Հանրապետության նախագաh Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կամչատկայում Ան -26 օդանավի կործանման կապակցությամբ:
Նախագահ Սարգսյանն իր ցավակցությունն է հայտնել ավիաաղետի հետևանքով զոհվածների ընտանիքներին և մերձավորներին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն:
Նշենք, որ ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է կադրեր Կամչատկայում Ան-26 ինքնաթիռի կործանման վայրից: Ելնելով բեկորների տեղակայությունից՝ ինքնաթիռը բախվել է ժայռին: Դրանում եղել է 28 մարդ, այդ թվում` երկու երեխա. ոչ ոք չի փրկվել: Ան-26-ի կործանման հնարավոր պատճառը կարող էր լինել ուժեղ քամին: