Այս տարի 500 վերելակներ կփոխարինվեն նորերով. այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
Նա մասնավորապես նշել է. «Հաշվի առնելով մայրաքաղաքում անցած 2019-ին եկամուտների հավաքագրման արդյունքները և գնումներից առաջացած տնտեսումները՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը վերանայել է վերելակների փոխարինման ծրագիրը՝ հնգապատկելով նախօրոք հայտարարված ծավալները»։
Հակոբ Արշակյանը շեշտել է, որ տեղադրվելիք բոլոր նոր վերելակները հարմարեցված են տեսողության, լսողության և հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց գործածությանը։
Նշենք, որ 2019-ի դեկտեմբերի 27-28-ին արդեն իսկ փորձարկվել էին 20 նոր վերելակներ և հայտարարվել էր 2020-ին ոչ թե 500, այլ 100 նոր վերելակի փորձարկման մասին: