«Քրիստոնեության ամենահնչեղ կրոնական փարոսներից մի քանիսը զարդարում են զարմանահրաշ Հայաստանը, ներառյալ 10-րդ դարի Հաղպատի վանական համալիրը, և աշխարհի ամենահին տաճարը Էջմիածնում, որը գտնվում է բանուկ և մշակութային մայրաքաղաքի՝ Երևանի ճանապարհին:
Կանգ առեք ժամանակի մեջ՝ ուսումնասիրելով ավանդական հին քաղաք Դիլիջանը, որն անվանում են փոքր Շվեյցարիա Հայաստանում, և վայելեք Սևանա լճի հմայքը: Դուք նաև կիմանաք՝ ինչպես պատրաստել լավաշ, և ձեզ համար կբացահայտեք հայկական կոնյակը, որը Ուինսթոն Չերչիլի սիրելի խմիչքներից մեկն էր»,-նշվում է հոդվածում: