Հանրապետության տարածքում նոյեմբերի 26-27-ը, 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, նոյեմբերի 28-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով։ Այս մասին փոխանցում է ԱԻՆ-ը:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 27-ի գիշերն ամենուրեք կբարձրանա 8-10, 26-30-ը՝ ցերեկը, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կբարձրանա 8-10, մնացած շրջաններում՝ 4-5 աստիճանով:
Մայրաքաղաք Երևանում գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև -1 աստիճան, իսկ ցերեկը կհասնի առավելագույնը +9 աստիճանի:
Լոռիում, Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռնային շրջաններում գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև -12 աստիճան, իսկ ցերեկը կհասնի առավելագույնը +8 աստիճան տաքության:
Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռնային շրջաններում, Արարատում, Արմավիրում, Տավուշում ջերմաստիճանը գիշերը -5 աստիճանից ցերեկը կհասնի մինչև +10 աստիճան տաքության:
Սյունիքի և Արցախի հովտային շրջաններում սպասվում է -5-ից մինչև +13 աստիճան տաքություն:
Քամին հյուսիսարևմտյան է՝ 3-8 մ/վ արագության: