Դանիել Բեկ-Փիրումյան` հայ նշանավոր ռազմական գործիչ, Սարդարապատի ճակատամարտի գլխավոր հրամանատար, ազգային հերոս, ռուսական բանակի գնդապետ, ծնվել է 1861թ. նոյեմբերի 22-ին Խոջալուի շրջանում: Զինվորական ծառայությունն սկսել է 1881թ. Երևանյան գնդում, 1890թ. ստացել կապիտանի կոչում: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կռվել է Կովկասյան ռազմաճակատում, աչքի ընկել քաջությամբ, ստացել ռուսական բանակի գնդապետի կոչում, պարգևատրվել Գեորգիևյան շքանշանով:
Բացառիկ է եղել Դանիել Բեկ-Փիրումյանի դերակատարումը Սարդարապատի ճակատամարտի հաղթանակում, որտեղ նա փաստացի հանդիսացել է այդ ուղղության հայկական զորաջոկատների ընդհանուր հրամանատարը: Հենց Դանիել Բեկ-Փիրումյանի անմիջական ջանքերով է հնարավոր եղել կազմակերպել Սարդարապատի ռազմաճակատի գիծը և արժանի հակահարված տալ թուրք զավթիչներին:
57-ամյա Դանիել Բեկ-Փիրումյանին 1918թ. շնորհվել է գեներալ-մայորի կոչում: Նորանկախ Հայաստանի Առաջին Հանրապետության օրոք նա առաջիններից մեկն էր, ով պաշտոնապես ստացել է այդ կոչումը:
Հայ նշանավոր զորահրամանատարը հայ բարձրաստիճան այլ սպաների հետ բոլշևիկների կողմից գնդակահարվել է Ղարաքիլիսա-Դիլիջան ճանապարհին 1921թ.: