Այսօր՝ նոյեմբերի 3-ին Բոստոնում մեծ հանդիսավորությամբ բացվել է Վարդան Գրեգորյանի անունը կրող Հայագիտական հետազոտությունների ազգային ընկերակցության նոր մասնաշենքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է հայ պատմաբան, հրապարակախոս, ՀՀ ԳԱԱ Հայողց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը։
« Սա հոյակապ նվեր է հայագիտության մեջ մասնագիտացող ուսանողների ու գիտնականների համար »,-գրում է նա։