«Հայ բարերարների ճեմուղի» հուշահամալիրից անհայտ անձանց կողմից առևանգվել են բոլոր հուշարձանների մետաղյա պատկերները:
Այս մասին հայտնում է Երևանի հուշարձանների պահպանություն ՊՈԱԿ-ը:
Դեպքը հայտնաբերվել է այսօր առավոտյան ժամը 9:15-ին՝ մարզային ծառայության կողմից կատարված ստուգայցի ժամանակ:
«Հայ բարերարների ճեմուղին» գտնվում է Երևանի Կենտրոն համայնքում, Օղակաձև զբոսայգում՝ Նալբանդյան, Խանջյան և Իսահակյան փողոցների հատվածում: Ներառում է հայ բարերարի հավաքական կերպարը խորհրդանշող հուշակոթող և անհատ բարերարներին նվիրված հուշարձաններ։ Հիմնադրվել է 2010 թվականին, բացումը տեղի է ունեցել 2012 թվականին։