Իսրայելի Գիվաթ Զեեւ բնակավայրում փլուզվել է սինագոգի տրիբունան, որի վրա մեծ թվով մարդիկ են եղել, հայտնել են շտապօգնության ծառայությունից:
Նշվում է, որ բժիշկները օգնություն են ցուցաբերում 60 տուժածներին, որոնցից 10-ը ծայրահեղ ծանր վիճակում են:
ԿԱՆ հեռուստաալիքի տվյալներով ՝ առնվազն մեկ մարդ է զոհվել։
Դեպքի վայր են մեկնել երկու ուղղաթիռ, 25 ռեանիմոբիլ և 65 շտապօգնության մեքենա։
Տրիբունայի փլուզումը տեղի է ունեցել հրեական Շավուոթի տոնակատարության սկսվելուց անմիջապես հետո։
Վերջին մեկ ամսում սա արդեն երկրորդ արտակարգ դեպքն է Իսրայելում կրոնական միջոցառման ժամանակ։ Այսպես, ապրիլի լույս 30-ի գիշերը մերոն լեռան վրա Լագ բա Օմեր տոնին տրիբունաների փլուզման հետևանքով զոհվել է 44 մարդ, տուժել՝ ավելի քան 150-ը: