ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրավերով եռօրյա այցով Հայաստանում է գտնվում արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ, Աշխարհի 1978 թվականի չեմպիոն և լավագույն ռմբարկու Մարիո Կեմպեսը: Այս մասին հայտնում են ՀՖՖ մամուլի կենտրոնից:
«Մայիսի 16-ին ՀՖՖ գրասենյակում կայացավ Արմեն Մելիքբեկյանի և Մարիո Կեմպեսի հանդիպումը: Քննարկվեց Հայաստանում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման հեռանկարները և համագործակցության հնարավոր ձևաչափը»,-նշվել է ՀՖՖ պաշտոնական էջում: