ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրավերով Հայաստան է ժամանել Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին ավագ, Չեմպիոնների լիգայի եռակի հաղթող, լեգենդար Ֆերնանդո Իեռոն:
Այս մասին հայտնում են ՀՖՖ մամուլի կենտրոնից:
Առաջիկա օրերին հանրահայտ իսպանացին դասախոսությամբ հանդես կգա Երևանում կայանալիք ֆուտբոլային մարզչական համաժողովի ընթացքում: