Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կողոսկրի վնասվածքի պատճառով դուրս չի եկել մրցագործ :Այս մասին տեղեկատվություն է տարածել Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում ընթացող աշխարհի առաջնության 97 կգ քաշային կարգի եզրափակչում Ալեքսանյանը պետք է մրցեր Ռուսաստանից աշխարհի գործող չեմպիոն Մուսա Եվլոևի հետ:
Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանն արդեն իսկ ապահովել է 2020 թվականի Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիրը:
Արթուր Ալեքսանյանը, այսպիսով, նվաճում է արծաթե մեդալ:
Մենք մեր չեմպիոնին առողջություն ենք մաղթում և սպասում հետագա հաղթանակներին: