Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մասնակցում է Սինգֆիլդի գավաթի խաղարկությանը: Մրցաշարը կընթանա օգոստոսի 16-30-ը:
Մեկնարկային տուրում Արոնյանն ուժերը կչափի Ֆրանսիայից Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ:
Սինգֆիլդի գավաթի խաղարկությանն այս տարի մասնակցում են Մագնուս Կարլսենը, Լևոն Արոնյանը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ֆաբիանո Կարուանան, Դին Լիժենը, Սերգեյ Կարյակինը, Շահրիյար Մամեդյարովը, Անիշ Գիրին, Ուեսլի Սոն, Յան Նեպոմնյաշչին, Վիշվանաթան Անանդը և Հիկարու Նակամուրան: